Իսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ

14:59 • 11.11.26

Իսպանական օդանավակայաններում ավելի քան 200 ավիաչվերթ է չեղարկվել երկրում ընթացող համընդհանուր գործադուլի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թագավորության օդանավակայանների Aena օպերատորի մամուլի ծառայությունում:

Նրա փոխանցմամբ՝ 202 չվերթ չեղարկվել է՝ ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իսպանիայում մեկնարկել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ: Գործադուլի մասնակիցները վաղ առավոտից սկսել են բողոքի ակցիաներ կազմակերպել և փակել մի շարք ճանապարհների երթևեկությունը: Պահանջների թվում են՝ մատչելի բնակարանը և արժանապատիվ աշխատավարձերը:

Արհմիությունների տվյալներով՝ որոշ դեպքերում ցույցերի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է El Pais թերթը, բերման է ենթարկվել մոտ 10 մարդ: