ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. Մեդինսկի
Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ, դրա պարամետրերը շուտով կհայտարարվեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ընդգծել է, որ բանակցություններում բարձրացվել է հումանիտար թեման։
«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք եկել գերիների նոր լայնամասշտաբ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհայտարարվեն առաջիկայում», - ասել է նա Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքներով։










