Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը

12:49 • 11.11.26

Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը:

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ սկզբում տեղի կունենա եռակողմ հանդիպում, այնուհետև Կիևն առանձին կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ:

«ՌԲԿ-Ուկրաինա»-ի տվյալներով՝ այսօր կողմերը կքննարկեն հնարավոր հրադադարը, էներգետիկան և անվտանգությունը Սև ծովում:

Հիշեցնենք, որ նախօրեին բանակցությունները տևել են մոտ 4,5 ժամ: Քննարկվել են անվտանգության երաշխիքները, գերիների փոխանակումը և տարածքային հարցերը: