Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է

15:19 • 11.11.26

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։

Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների շրջանում հանկարծակի նկատել է ազգությամբ թուրք մասնագետների։

Թեմայի առնչությամբ Armsport.am-ը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի հետ՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։

Ֆեդերացիայից հայտնել են, որ նշված անձինք ներգրավված են ՈւԵՖԱ-ի հեռարձակման անձնակազմում.

«Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նկարահանման բացառիկ իրավունքը տասնյակ տարիներ պատկանում է ՈւԵՖԱ-ին։ Խաղերի նկարահանումն իրականացնում է անմիջապես ՈւԵՖԱ-ի խումբը, որի կազմում արդեն երկար տարիներ ընդգրկված են նաև ազգությամբ թուրք աշխատակիցներ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կհյուրընկալի Կիպրոսի

Աղբյուրը`ArmSport.am