Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին գերիների փոխանակումների կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար
ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Սա նրանց վեցերորդ անձնական հանդիպումն է այս տարի և ութերորդը՝ վերջին 12 ամիսների ընթացքում։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին գերիների փոխանակումների կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար։
Նա նաև նշեց, որ մշտական կապի մեջ է իր բելառուս գործընկերոջ հետ։














