Յամալը կարող է հասնել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին. Ջերարդ

17:35 • 10.11.26

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարծիք է հայտնել, թե գործող ֆուտբոլիստներից ով կարող է հասնել արգենտինացի Լիոնել Մեսսիի («Ինտեր Մայամի») եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») մակարդակին։

«Լամին Յամալն ունի Ռոնալդուի և Մեսսիի մակարդակի հասնելու ներուժ։ Նա այն խաղացողն է, որը հիմա ունի անհրաժեշտ բոլոր որակները։ Կարելի է հիշել Մբապեին և Հոլադին, բայց հենց Յամալը մի գլուխ բարձր է մյուսներից իր տարիքում։ Նա միակն է, ով կարող է առաջիկայում հասնել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին»,- Ջերարդի խոսքը մեջբերում է The Touchline-ը։

Լամին Յամալն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։