Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների. The Touchline

15:25 • 10.11.26

The Touchline հարթակը ներկայացրել է ներկայումս աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ եկամտի ծավալի։

Հրապարակված ցանկը վստահորեն գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի եկամուտը կազմում է 1,16 միլիարդ եվրո։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնան»՝ 975 միլիոն եվրո ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան» (861 մլն եվրո)։ Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն (837 մլն եվրո) և անգլիական «Լիվերպուլը» (836 մլն եվրո)։

Աշխարհի ամենահարուստ ակումբների ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ»՝ 1,16 մլրդ եվրո
  2. «Բարսելոնա»՝ 975 մլն եվրո
  3. «Բավարիա»՝ 861 մլն եվրո
  4. ՊՍԺ՝ 837 մլն եվրո
  5. «Լիվերպուլ»՝ 836 մլն եվրո
  6. «Մանչեսթեր Սիթի»՝ 829 մլն եվրո
  7. «Արսենալ»՝ 822 մլն եվրո
  8. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 793 մլն եվրո
  9. «Տոտենհեմ»՝ 673 մլն եվրո
  10. «Չելսի»՝ 584 մլն եվրո
Աղբյուրը`ArmSport.am