2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿ

11:02 • 10.11.26

Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնել են Քննչական կոմիտեից: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։