Նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարը սպասարկող միկրոավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
Նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարը սպասարկող միկրոավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան, հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Երեկ հայտարարել էինք, որ Էջմիածին-Երևան 203 համարը սպասարկող միկրոավտոբուսի երթուղին կրճատվել է և Մատենադարանի փոխարեն կանգնելու է ավտոկայանում ու մեր մարզի բնակիչները 2 անգամ են ստիպված լինելու վճարել, ինչն ավելորդ բեռ է լինելու։ Բոլորիս շնորհիվ, հանրային ճնշման ու քաղաքացիների բարձրացրած ձայնի շնորհիվ Երևան քաղաքի փոքրամասնության իշխանությունները գնացին զիջման:
Երբ հանրային ճնշումն ու համախմբվածությունը, տալիս է իր դրական ելքը: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և վերջ»,-նշել է Գևորգ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ արգելվել էր միկրոավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան. վերջին կանգառը Կենտրոնական ավտոկայանն էր:














