Աբու Դաբիում բանակցությունները արդյունավետ էին, բայց դեռ շատ բան կա անելու. Ռուբիո

18:05 • 10.11.26

Աբու Դաբիում բանակցությունները արդյունավետ էին, բայց դեռ շատ բան կա անելու։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Դեռ շատ աշխատանք կա անելու։ Չեմ կարծում, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում որևէ բան կարող է որոշվել»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունները։