ԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, Վաշինգտոնը լրջորեն դիտարկում է դրա անցկացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա լուրջ է այն իմաստով, որ նախագահը երբեք որևէ մեկի հետ հանդիպումներն ու բանակցությունները որպես զիջում չի դիտարկել։ Նախագահը կարծում է, որ եթե մենք խնդիրներ ունենք ԿԺԴՀ-ի հետ, ապա դրանք լուծելու միակ միջոցը փոխգործակցությունն է։ Դա կարող է անհնարին լինել, ես չեմ ասում, որ հանդիպումը տեղի կունենա վաղը, ես միայն ասում եմ, որ նախագահը ցանկանում է հանդիպում և քննարկումներ։ Նա պատրաստ է դա անել», - ասել է նա Մանիլայում լրագրողների հետ շփման ժամանակ։














