Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական

14:55 • 12.11.26

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկի պաշտոնանկության մասին։

​«Մայքլն ակումբ վերադարձավ հունվարին և թիմին հասցրեց Պրեմիեր լիգայի երրորդ հորիզոնական՝ 2025/26 մրցաշրջանի մնացած 17 հանդիպումներում տանելով 12 հաղթանակ ու այդ հատվածում վաստակելով ամենաշատ միավորները լիգայում։ Սակայն ընթացիկ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո ակումբը հանգել է չափազանց բարդ որոշման առ այն, որ առաջադրված նպատակներին հասնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ։

Մայքլը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ է ու հավերժ կմնա այդպիսին։ Ինչպես իր խաղային կարիերայի ընթացքում, այնպես էլ ակումբ վերադառնալու ողջ ժամանակահատվածում նա աչքի է ընկել գործին նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի բարձրագույն մակարդակով։ Անցած մրցաշրջանում նրա ղեկավարումն ու գրանցած ձեռքբերումները միշտ ջերմությամբ կհիշվեն: Ակումբը մտադիր է հնարավորինս շուտ նշանակել նոր հիմնական մարզչի»,- նշված է մանկունիացիների տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

​Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 10 տուրերից հետո «կարմիր սատանաները» վաստակել են ընդամենը 8 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 18-րդ հորիզոնականը։

Աղբյուրը`ArmSport.am