Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը

11:46 • 12.11.26

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում կայացած Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի եռակողմ բանակցությունները կկարողանան մոտեցնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես հույս ունեմ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել էին Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Վնուկովո» օդանավակայանում նրանց դիմավորել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Հաղորդվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի բանագնացների հետ կհանդիպի օրվա առաջին կեսին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ արարողակարգի առումով հանդիպումը կանցնի «ինչպես միշտ»։ Քուշների խոսքով՝ իրենք ծրագրում են ՌԴ նախագահի հետ քննարկել նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացած Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում բարձրացված թեմաները։ Այնուհետև Ուիթքոֆը և Քուշները մտադիր են մեկնել Դուբլին՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման։