Իրեն պետք է հարցնեք. Թորոսյանը՝ «Արմեն Գրիգորյանը չի՞ ստեղծում պետականակենտրոն ընդդիմություն» հարցին
Իրեն պետք է հարցնեք, լրագրողների հետ զրույցում ասել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ Անվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը չի՞ ստեղծում այն պետականակենտրոն ընդդիմությունը, որի մասին Նիկոլ Փաշինյանն ասում էր:
«Մեկ այդպիսի մեկնաբանություն կարդացել եմ, երևի պետք է հարցնեք:
Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, ցանկացած մարդ կարող է զբաղվել օրենքով սահմանված ցանկացած բանով, իրեն պետք է հարցնեք»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել էր՝ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»:










