ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պшտերազմի ընթացքում ՀԱՊԿ-ից անհիմն նեղանալը, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի վրա գցելու փորձ է. Մատվիենկո
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան։ Երևանն անհիմն կերպով նեղանում է միավորումից այդ դիրքորոշման համար և փորձում է պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ից անհիմն նեղանալը, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա գցելու փորձ է։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան»,- ասել է նա Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։













