Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել
Դոլարներով ճամպրուկը դուրս են նետել Աստանայի բնակելի համալիրի պատուհանից, որտեղ, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել Ղազախստանի «Սամրուկ-Կազինա» ազգային բարեկեցության հիմնադրամի և «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերության թոփ-մենեջերների ձերբակալման գործողությունը։ Փողոցում ցրված թղթադրամներով կադրերը ցուցադրել է Astana TV հեռուստաալիքը։
Իր հերթին 24.kz հեռուստաալիքը, հղում անելով տեղական փաբլիքներին, հայտնել է, որ տեսանյութը, որում երևում են ցրված թղթադրամներն ու ճամպրուկը, ենթադրաբար նկարահանվել է «Ատլանտ» բնակելի համալիրի մոտ։
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ հանրապետությունում կոռուպցիոն հանցագործություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 11-ին ձերբակալվել են, մասնավորապես, «Սամրուկ-Կազինա» ազգային բարեկեցության հիմնադրամի վարչության նախագահ Նուրլան Ժակուպովը և «Ղազախստանի երկաթուղիների» վարչության նախագահ Ելժաս Օտինշիևը։










