Ինչպիսի որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո
Ինչպիսի որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը, այն ապացուցել է իր փոխշահավետությունը։ Այլ պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ մշտապես աճում է»,- ասել է նա Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։












