Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները․ Մատվիենկո
Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, այս մասին Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ռուս-հայկական հարաբերությունները ներկայում «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում։ Երևանի կողմից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում կոնկրետ գործերին»,–ասել է Մատվիենկոն։
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները։ Նշվել է երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կարևորությունը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։












