Հայտնի է՝ ինչու Լևանդովսկին «Ռեալ» չի տեղափոխվել
Մյունխենի «Բավարիայի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ժամանակին կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հաղորդում է Diario AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ ֆուտբոլիստը մոտ էր մադրիդյան ակումբ տեղափոխվելուն դեռ 2014 թվականին։ «Սերուցքայինները» հարձակվողին առաջարկել էին պայմանագիր, որով նրա տարեկան աշխատավարձը կկազմեր 8,6 միլիոն եվրո (գումարած ևս շուրջ 11 միլիոն եվրո որպես բոնուս)։ Նշվում է, որ այս առաջարկը ֆինանսապես ավելի շահավետ էր, քան այն, ինչ առաջարկում էր «Բավարիան»։
Սակայն «Ռեալը» պայմանագրում ներառել էր հատուկ կետեր, որոնք Լևանդովսկիին կարգելեին զբաղվել պարաշյուտային սպորտով, ձիասպորտով, դահուկասահքով և այլ ռիսկային զբաղմունքներով։ Քանի որ ֆուտբոլիստը մեծ հետաքրքրություն ուներ էքստրեմալ սպորտաձևերի նկատմամբ, նա արդյունքում որոշեց տեղափոխվել «Բավարիա», որն իր առջև նմանատիպ ոչ մի սահմանափակում չէր դրել։














