«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար․ Երևանի քաղաքապետարան

19:41 • 02.11.26

«Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։

Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն»։