Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի

12:43 • 01.11.26

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆուլհեմին» և ոչ–ոքի գրանցեց 1–1 հաշվով։

Հանդիպման 39-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Նիկոլաս Ջեքսոնը՝ Մանզամբիի փոխանցումից հետո․ սենեգալցին 5–րդ գոլը խփեց ԱՊԼ–ի այս մրցաշրջանում և 7–րդ գոլը բոլոր մրցաշարերում։

64–րդ րոպեին հյուրերը հավասարեցին հաշիվը․ ինքնագոլ գրանցվեց բիմինգհեմցիների դարպասապահ Սուզուկիի ակտիվում, ով որսալով գնդակը՝ հատեց սեփական դարպասի գիծը։

«Աստոնի Վիլան» 9 տուրից հետո 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը, իսկ «Ֆուլհեմը» 9 միավորով 15-րդն է։

Աղբյուրը`ArmSport.am