Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ցարիցինո թանգարանում զnհերով հնարավոր միջադեպի մասին

18:56 • 31.10.26

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում հնարավոր միջադեպի մասին, որը կարող է հանգեցնել մեծ թվով զոհերի։ Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան կայքում։

«ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական մարմինների հետ համակարգում է արձագանքման միջոցառումները»,- նշված է հայտարարության մեջ։

Դեսպանատունը խորհուրդ է տվել խուսափել «Ցարիցինո» թանգարան-արգելոց այցելությունից և չմոտենալ նշված տարածքին, պահպանել զգոնությունը և խուսափել մարդկանց մեծ կուտակումներից։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները։