Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»

09:44 • 01.11.26

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Արարատը» սեփական հարկի տակ մրցեց «Ալաշկերտի» հետ։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ 63-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Ժեզուսը։ Հանդիպման ավարտին մոտ Մասումոն կրկնապատկեց Վահե Գևորգյանի թիմի առավելությունը։

«Արարատն» այս հանդիպումից հետո 11 միավորով 8–րդն է աղյուսակում, իսկ «Ալաշկերտը»՝ 25 միավորով 4–րդ տեղում է։

Աղբյուրը`ArmSport.am