ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ
ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։
Իտալիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է վեց հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա հաշվին կա նաև երկու հանդիպում Եվրոպա լիգայում։
Պուլիշիչը «Միլանում» հանդես է գալիս 2023 թվականից։ Թիմի կազմում նա նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը։ Նախկինում ամերիկացի ֆուտբոլիստը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում» և Լոնդոնի «Չելսիում»։
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Միլանն» այս պահին զբաղեցնում է հինգերորդ տեղը։














