Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով

16:51 • 30.10.26

Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով այսօր Անկարայում Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Պետությունների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի կողմից համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ քաղաքական և իրավական միջոցների ձեռնարկման կարևորությունը:

Նա նաև խոսել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացման կարևորության մասին՝ նշելով, որ փոխադարձ ներդրումները և համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։