Նոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը․ Մեսրոպ Առաքելյան
Նոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Պետական գործառույթի պատվիրակման, տվյալների անվտանգության մասին երկար կարելի է խոսել, բայց այս գործընթացում կա մի կարևոր կետ։ Նոր անձնագրեր Երևան քաղաքում հնարավոր է ստանալ միայն ու միայն Երևան Մոլում և Մեգամոլում։ Միայն ու միայն։ Եվ ո՛չ անձնագրային բաժանմունքներում, որոնք շարունակելու են սպասարկել քաղաքացիներին այլ գործառույթներով։
Փաստորեն, 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի առաջին անգամ ստանա Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Սենց լավ չի, մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք»,-գրել է նա։














