Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» հաղթեց «Ուրարտուին»

21:20 • 30.10.26

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց «Ուրարտուի» հետ։

Հանդիպման 67-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Վիտին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, սակայն այն չեղարկվեց, քանի որ մինչ այդ եղել էր կանոնների խախտում։ Սակայն Գունկոյի թիմը 87–րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց, որ այս անգամ արձանագրվեց․ գոլի հեղինակ դարձավ Կովալենկոն։

Մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից հետո լուսատախտակին հաշիվը 1–0 էր։

Այս հանդիպումից հետո «Փյունիկը» 28 միավորով հավասարվեց առաջատար «Նոային», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել, իսկ «Ուրարտուն» 16 միավորով 6-րդն է։

Աղբյուրը`ArmSport.am