Հարի Քեյնն արժանի էր «Ոսկե գնդակին»․ Ֆլիկ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների մասին։
«Հարի Քեյնն արժանի էր «Ոսկե գնդակին»։ Դուք գիտեք իմ կարծիքը Լամինի մասին․ նա գտնվում է այն մակարդակի վրա, որն անհրաժեշտ է այս մրցանակը նվաճելու համար։
Ուզում եմ ընդգծել, որ ես դա ասել եմ թե՛ անձամբ Լամինին, թե՛ ամբողջ թիմին․ նրա խոսքերը Պաու Կուբարսիի հասցեին պարզապես հրաշալի էին։ Պաուն արժանի էր դրան։
Վերջին երկու տարիների ընթացքում Լամինն արդեն մրցանակներ է ստացել։ Կուբարսին անհավանական մրցաշրջան անցկացրեց և հիանալի հանդես եկավ աշխարհի առաջնությունում։
Ես շատ հպարտ եմ Լամինով։ Իմ կարծիքով՝ նա շատ արժանապատիվ արձագանքեց։ Նա մարզումների ընթացքում կենտրոնացած մնաց․ հենց այդպես էլ պետք է արձագանքեն ակադեմիայի սաները։
Նրա մտածելակերպը հսկայական առավելություն է թիմի համար։ Մենք ընդունում ենք այս արդյունքը։ Ուրախ եմ, որ ամեն ինչ արդեն անցյալում է, և այժմ կարող ենք կենտրոնանալ իսկապես կարևոր բաների վրա»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբի վինգեր Լամին Յամալը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ մրցանակը ստացել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։














