Կայուն զարգացմանը միտված բանկային լուծումներ և ոչ միայն. Հայէկոնոմբանկի կանաչ օրակարգը՝ COP17-ում (տեսանյութ)

20:10 • 30.10.26

Կանաչ ֆինանսավորմանը միտված բանկային լուծումներ՝ փորձագիտական համայնքի և գործարարների ակտիվ ներգրավմամբ. Հայաստանում կայացած COP17 միջազգային համաժողովին Հայէկոնոմբանկն այս առաջարկներով մասնակցեց:

Բանկը Կանաչ գոտում ներկայացրեց բնապահպանական ֆինանսավորման գործիքները, որոնք հնարավորություն են տալիս ապագային ուղղված գաղափարները վերածել իրական քայլերի: Կազմակերպվեց նաև առանձին պանելային քննարկում՝ «Կանաչ ֆինանսները՝ հանուն բնության. հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով։

«Դիտարկելով բնապահպանական խնդիրները որպես իրական տնտեսական գործոն՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց ակտիվ մասնակցություն ունենալ COP17 համաժողովին։ Մեր առանցքային նպատակն է համախմբել ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ կանաչ  ֆինանսները տնտեսվարողների ավելի հասանելի դարձնելու համար: Հայէկոնոմբանկը մեծ ներդրում ունի ինչպես միջազգային ֆոնդերի աջակցությամբ, այնպես էլ սեփական ռեսուրսներով կանաչ տնտեսության խթանման հարցում, և նման մասշտաբային միջոցառումները կարևոր են կանաչ ֆինանսների հանրահռչակման համատեքստում»,-ասում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը։

COP17-ի շրջանակում Հայէկոնոմբանկը ներկայացրեց հաջողված բիզնես պատմություններ, որոնք ներկայացնում են կանաչ ֆինանսավորման, նորարարական լուծումների և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների սիներգիկ ազդեցությունն իրական տնտեսության վրա:

Զուգահեռ բանկը շարունակում է ֆինանսավորել նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնությունները՝ վերականգնվող էներգիայի արտադրությունից մինչև էներգաարդյունավետության բարձրացում և ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ Դրանք արտացոլում են Հայէկոնոմբանկի հանձնառությունը՝ ֆինանսական ռեսուրսները վերածելու չափելի բնապահպանական արդյունքների։

«Հայէկոնոմբանկը՝ որպես ֆինանսական կազմակերպություն և բանկային բրենդ, մասնակցում է COP17 նշանակալի միջոցառմանը՝ ընդգծելով բնապահպանական ծրագրերին և կանաչ ֆինանսավորմանը միտված պատասխանատվությունը: Առաջին անգամ մասնակցելով նման լայնամասշտաբ միջոցառման՝ Բանկը նպատակ ունի խթանել դրական փոփոխությունները և նպաստել հասարակության շրջանում բնապահպանական ծրագրերի և կայուն զարգացման մասին իրազեկվածության բարձրացմանը»,-նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Կարևորելով հաճախորդակենտրոն սպասարկման շարունակական կատարելագործումը՝ Հայէկոնոմբանկը համաժողովի շրջանակում անցկացրեց փոդքասթային քննարկումների շարք փորձագետների, գործարարների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համաժողովի շրջանակում Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները մասնակցեցին նաև  Կապույտ գոտում կազմակերպված «Ֆինանսական հատվածի ներգրավումը Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) իրականացման գործում» խորագրով քննարկմանը։

Առաջնորդվելով կայուն զարգացման օրակարգով՝ Հայէկոնոմբանկը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ կանաչ նախագծեր կյանքի կոչելու և դիմակայուն տնտեսության ձևավորելու գործում: