«Հայէկոնոմբանկ»-ի «Արտաշատ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում՝ սպասարկման համար ստեղծված առավել հարմարավետ պայմաններով (տեսանյութ)

20:28 • 05.10.26

Հայէկոնոմբանկը, շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացումը, «Արտաշատ» մասնաճյուղը վերաբացել է նոր, ավելի բանուկ հասցեում՝ Օգոստոսի 23 փողոցում:

Մասնաճյուղի վերաբացման արարողության ընթացքում Բանկի հաճախորդներին և գործընկերներին ներկայացվեցին մասնաճյուղի նոր հնարավորությունները, ժամանակակից ու հաճախորդների սպասարկման համար ստեղծված նոր, հարմարավետ լուծումները։

««Արտաշատ» մասնաճյուղի վերաբացմամբ մեր հաճախորդների համար ստեղծեցինք բանկային ծառայություններից օգտվելու ավելի հարմարավետ պայմաններ: Մասնաճյուղը հագեցրել ենք 24/7 սպասարկման գոտով, որով  ապահովում ենք առավել ժամանակակից, հասանելի սպասարկում»,-ասաց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը։

Արտաշատի բնակիչների համար Բանկի ներկայությունը նոր հասցեում նշանակում է առավել հասանելի և հարմարավետ բանկային ծառայություններ, որտեղ, միևնույն ժամանակ, պահպանվում են անհատական մոտեցումն ու սպասարկման բարձր որակը, որն արդեն ձևավորվել է Բանկի և հաճախորդների միջև՝ երկարամյա համագործակցության արդյունքում։

«ՀայԷկոնոմբանկի շենքը միայն ֆինանսական կառույց չէ ինձ համար, ներսում բավականին պրոֆեսիոնալ թիմ է գործում, և դա նպաստում է, որ իմ հետագա գործունեությունը շարունակեմ Հայէկոնոմբանկի հետ»,-նշեց «Հայէկոնոմբանկ»-ի հաճախորդ Սոնիկ Մելոյանը։

Մասնաճյուղի վերաբացումը կարևորում են նաև Բանկի գործընկերները՝ ընդգծելով ոչ միայն ավելի հասանելի ու հարմարավետ սպասարկման հնարավորությունները, այլև բանկային ծառայությունների զարգացման և գործարար կապերի ընդլայնման նոր հեռանկարները։

«Շատ դժվար է բիզնես միջավայրում ընտրել այնպիսի գործընկեր, ում հետ կարող ես փոխվստահություն ունենալ, երբ շահերը համընկնում են: Հայէկոնոմբանկն այն բանկն է, որ կարողացել է տալ այն պրոդուկտները, որոնք  մեզ անհրաժեշտ են եղել մեր բիզնեսի զարգացման համար՝ բարձր որակի սպասարկմամբ ու նվիրված մոտեցումով»,-ընդգծեց «Հայէկոնոմբանկ»-ի Կորպորատիվ հաճախորդ, «Sunny City»-ի տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը:

Հայէկոնոմբանկի «Արտաշատ» մասնաճյուղի վարկային պորտֆելի ծավալը վերջին 5 տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5 անգամ, իսկ ներգրավված ավանդների ծավալը՝ շուրջ 3 անգամ: Վարկային պորտֆելի գերակշիռ մասը բաժին է ընկնում առևտրային և գյուղատնտեսական վարկերին: Այս ցուցանիշները վկայում են ինչպես տարածաշրջանում Բանկի նկատմամբ հանրային բարձր վստահության, այնպես էլ տեղական բիզնեսի զարգացմանն ուղղված արդյունավետ ֆինանսավորման մասին:

Այդ վստահության հիմքում, ըստ Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանի, նաև Բանկի ֆիզիկական ներկայությունն է, որը հնարավորություն է տալիս հաճախորդների հետ ձևավորելու և զարգացնելու երկարաժամկետ, կայուն ու վստահելի հարաբերություններ։

«Մեր տեսլականը կառուցված է այն մոտ մոտեցման վրա, որ նորագույն տեխնոլոգիաները և ֆիզիկական ներկայությունը պետք է ոչ թե մրցակցեն միմյանց հետ, այլ լրացնեն միմյանց»,-հավելեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը:

Այսպիսով, «Արտաշատ» մասնաճյուղի վերաբացումը վերահաստատում է Հայէկոնոմբանկի պատրաստակամությունը՝ խթանելու ՀՀ-ում տնտեսական համաչափ զարգացումը և պահպանելու հաճախորդների հետ երկարամյա վստահելի հարաբերությունները։