Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Յունիսպորտը» հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում

22:51 • 30.10.26

Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Յունիսպորտը» ջախջախիչ հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում՝ 6։2 հաշվով առավելության հասնելով հունական «Դուկասի» նկատմամբ։

Հանդիպման առաջին խաղակեսում հայկական թիմը չորս անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Հաշիվը բացեց Միհրան Դերմենջյանը՝ Ռենատո Ռամբայի փոխանցումից հետո։ Այնուհետև Էլիսանդրոն երկու գոլ խփեց՝ երկու դեպքում էլ օգտվելով Վիտինյոյի փոխանցումներից։ Առաջին խաղակեսի չորրորդ գոլի հեղինակը Գարեգին Մաշումյանն էր, որը դիպուկ հարվածով եզրափակեց Արթուր Մելքոնյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումը։ Հայկական թիմի հինգերորդ և վեցերորդ գոլերը խփեց Պուտրուս Վասիլևը՝ երկու անգամ էլ աչքի ընկնելով Սարգիս Մարգարյանի փոխանցումներից հետո։

Երեք տուրից հետո «Յունիսպորտն» ունի 6 միավոր։ Թիմի վերջնական տեղը խմբում կախված կլինի վերջին հանդիպման արդյունքից։ «Կաունո Ժալգիրիսի» հնարավոր սայթաքման դեպքում «Յունիսպորտը» հնարավորություն կունենա պատմական նվաճում գրանցելու և դուրս գալու ֆուտզալի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։

Նշենք, որ Լյուքսեմբուրգում անցկացվող 6-րդ խմբի երկրորդ տուրի շրջանակում հայկական ակումբն ուժերը չափեց մրցաշարի տանտերերի՝ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դիֆերդանժի» հետ և կամային պայքարում առավելության հասավ 5:3 հաշվով։ Մեկնարկային տուրում «Յունիսպորտը» 0:2 հաշվով զիջել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին»:

Հավելենք, որ մինչ հիմնական փուլ հասնելը «Յունիսպորտը» փայլուն էր հանդես եկել Չեմպիոնների լիգայի նախնական փուլում՝ պարտության մատնելով էստոնական «Տալինին» (5:1), իսլանդական «Ռեյկյավիկին» (14:1) և գերմանական «Վայլիմդորֆին» (5:2)։

Աղբյուրը`ArmSport.am