«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Բրահիմ Դիասի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է մարոկկացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։
Նշվում է, որ «արքայական» ակումբի և 27-ամյա ֆուտբոլիստի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։
Հավելենք, որ Բրահիմ Դիասը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին անգլիական «Մանչեսթեր Սիթիից»․ տրանսֆերի արժեքը կազմել է 17 միլիոն եվրո։
2026/27 մրցաշրջանում կիսապաշտպանն ակումբային մակարդակով մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Հավելենք, որ «սերուցքայիններն» այս ամիս պայմանագրերի ժամկետները երկարաձգել են նաև Տիբո Կուրտուայի, Օրելիեն Չուամենիի և Արդա Գյուլերի հետ։













