Ռոնալդուն դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ կավարտի՞ պրոֆեսիոնալ կարիերան 2027 թվականի ամռանը, թե կշարունակի ելույթները
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ կավարտի՞ պրոֆեսիոնալ կարիերան 2027 թվականի ամռանը, թե՞ կշարունակի ելույթները։
Ինչպես X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Աբդուլազիզ Ալ-Օսայմին, 41-ամյա պորտուգալացին իր մտերիմներին տեղեկացրել է, որ չի շտապում որևէ քայլ անել։ Ռոնալդուն նախընտրում է ապագայի հարցը լուծել ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ նախապես գնահատելով իր մարզավիճակն ու հնարավորությունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն հունվարին հարձակվողը կմտնի իր պայմանագրի վերջին փուլ, ինչը նրան իրավունք կտա պաշտոնապես բանակցություններ վարել այլ ակումբների հետ։ Ռոնալդուի գործող համաձայնագիրը «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Հավելենք, որ օգոստոսին Vogue-ին տված հարցազրույցում Կրիշտիանու Ռոնալդուն նշել էր, որ 2026/27 մրցաշրջանը «հավանաբար» կլինի իր վերջինը ֆուտբոլում, սակայն այդ խոսքերը վերջնական որոշում չէին։ Բացի այդ, նոյեմբերի 24-ին ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, հերքել էր լուրերը, թե իր որդին պատրաստվում է խաղակոշիկները մեխից կախել պայմանագրի ժամկետի ավարտից հետո։














