«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ
Գերմանական Բունդեսլիգայի 8–րդ տուրի շրջանակում «Բայերը» սեփական հարկի տակ ընդունեց «Շտուտգարտին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4–2 հաշվով։
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Պատրիկ Շիկն ու Մազան, հյուրերի կազմում Դեմիրովիչը դուբլ գրանցեց, մեկական անգամ աչքի ընկան Լեվելինգն ու Էլ Խանուսը։
Այս հանդիպումից հետո «Բայերը» 13 միավորով 6–րդն է մրցաշարային աղյուսակում, «Շտուտգարտը»՝ 9 միավորով 10–րդ տեղում է։
Տուրի մյուս հանդիպումների արդյունքները՝
«Աուգսբուրգ» – «Ֆրայբուրգ» / 1–2
«Բորուսիա Մ» – «Պադերբորն» / 0–0










