Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարները

20:17 • 31.10.26

Բահրեյնում ընթացող Մանամայի երկխոսություն համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Embraer ընկերության Աֆրիկայի և Միջին Արևելքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Հուսեյն Դաբբասի և նույն ընկերության Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում վաճառքների գծով տնօրեն Տահար Զաուշի հետ։

Տահար Զաուշը ներկայացրել է ընկերության ծրագրերը և առաջարկները։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, այդ թվում՝ ճանաչողական այցերի միջոցով։