4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
Ժամկետային Արամայիս Գևորգյանին ինքնասպանության հասցնելու գործն ուղարկվել է դատարան։ Գործով կա 4 ամբաստանյալ։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գեւորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում՝ կախված վիճակում։ Ըստ մեղադրանքի, ջոկի հրամանատար կրտսեր սերժանտը 3 շարքային զինծառայողների հետ Արամայիս Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել են ինքնասպանության։
Չորս զինծառայողն էլ կալանավորվել են։










