Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը, COP17–ի շրջանակում ասաց Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, կլիմայի հարցերով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն:
Փոխգործակցությունն ընդգրկում է նաև ակադեմիական ոլորտը՝ ներառյալ սառցադաշտաբանությունն ու կրիոհիդրոլոգիան՝ գիտություններ, որոնք ուսումնասիրում են սառցադաշտերն ու դրանց հետ կապված ջրային գործընթացները: Այս ուղղություններն առանձնահատուկ նշանակություն ունեն երկու երկրների համար, քանի որ սառցադաշտերը քաղցրահամ ջրի պաշարների կարևոր աղբյուր են:
Բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի բնապահպանական գերատեսչությունները 2025-2027 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր են իրականացնում, որը համագործակցություն է նախատեսում թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանման և բնական սպառնալիքներին, այդ թվում՝ անտառային հրդեհներին հակազդելու ոլորտներում:
Փոխգործակցության նոր ուղղությունները հայ գործընկերների հետ քննարկվել են անմիջապես COP17-ի ընթացքում:











