Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը
Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը՝ խոսելով Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունների մասին։
«Իրևանի կազիաթի (մահմեդական կրոնական-վարչական կառույց) գործունեության վերականգնումը դարձել է պատմական անհրաժեշտություն և ժամանակի պահանջ»,- հայտարարել է Փաշազադեն՝ «Իրևանի կազիության պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ։
Նա նշել է, որ գրքի հրատարակության նպատակներից է միջազգային հանրությանը «Արևմտյան Ադրբեջանի իրողությունները» ներկայացնելը և հայրենակիցների կրոնական ու հոգևոր իրավունքների վերականգնումը։














