ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
«ԹՐԻՓՓ-ի տարածքը ֆիքսված չէ, կարելի է մեկնաբանել կամ 2 արահետ կամ Հայաստանի ողջ տարածքը։ Եթե ԹՐԻՓՓ-ում կա սիմետրիա, ապա ո՞ւր է Ադրբեջանի տարածքում ճանապարհը, որը թույլ է տալիս Կապան-Երևան կոմունիկացիան օգտագործել, կամ գնալ ՌԴ ու Իրան։
Ինչն է այս համաձայնագրում մեր շահն ապահովողը՝ Ալիևի երդո՞ւմը, թե բանավոր խոստումը։ Փոխարենը մենք իրենց տալիս ենք Ադրբեջան-Ադրբեջան և դեպի Թուրքիա ճանապարհ։ Երբ գնում ես անընդհատ, միակողմանի զիջումների, գրգռում ես դիմացինի ախորժակը։ Հաշվի առնելով, որ այնտեղ քաղաքական շահերը, նկրտումները, ակնկալիքները շատ ավելի հեռուն են գնում և ցանկացած նոր զիջումով գրգռում ես ախորժակը և առաջ է գալիս նոր նախապայման»,- նշել է Բեքարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














