Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

12:51 • 03.11.26

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը Հայկական հարցի մասին 7 մասանոց վավերագրական ֆիլմաշար պատրաստել է։ Այն ներկայացվում է 5 լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն։ Այս մասին հայտնում է Еrmenihaber.am կայքը: 

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմաշարը պատրաստվել է «Հայերի ապստամբությունն Օսմանյան կայսրության դեմ, ահաբեկչություն և քարոզչություն» խորագրի ներքո։ Իսկ ֆիլմաշարի նպատակը տեղական և միջազգային հանրությանն այդ թեմայով տեղեկություններ տրամադրելն է։

Ֆիլմաշարը ներառում է հետևյալ 7 մասերը՝

  1. «1915․ ահաբեկչություն և ապստամբություն»
  2. «1915․ տեղահանություն և վերաբնակեցում»
  3. «Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն»
  4. «ԱՍԱԼԱ․ կրակ և արյուն»
  5. «Կեղծ փաստաթղթեր և իրականություն»
  6. «Անժամանակ դիվանագիտություն»
  7. «Առաջին կրակոցը․ 1915-ին մահմեդական բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները»