«Ուրարտու»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական
Հայկ Միլքոնը (Մելքոնյան) «Ուրարտուի» նոր գլխավոր մարզիչն է։
Նա այսօր պաշտոնապես ներկայացվեց թիմին։
33-ամյա հայ մարզիչը, որը հայտնի է բելգիական ֆուտբոլում իր աշխատանքով, ստանձնել է երևանյան ակումբի ղեկավարությունը։ Միլքոնը (Մելքոնյան) նախկինում եղել է բելգիական «Դենդերա» թիմի գլխավոր մարզիչը, իսկ դրանից առաջ աշխատել է «Բրյուգե»-ում, որտեղ մարզել է երիտասարդական թիմեր և եղել է առաջին թիմի մարզչական շտաբում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում։
Միլքոնը ծնվել է Բեյրութում՝ հայ ծնողներից, մեծացել է Բելգիայում և ունի UEFA Pro մարզչական լիցենզիա։
Նա «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինում է Ռոբերտ Արզումանյանին, ով հեռացել է ակումբից հոկտեմբերի 28-ին։
Սա Միլքոնի առաջին մարզչական փորձն է իր պատմական հայրենիքում։










