Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են

17:04 • 03.11.26

Մեքսիկական Պաչուկա քաղաքում կործանվել և հրդեհվել է Cessna T210N թեթև շարժիչով ինքնաթիռը, հայտնում է The Sun-ը՝ հղում անելով ավիացիոն իշխանություններին: Երկու օդաչուները զոհվել են, գետնի վրա տուժածներ չկան:

Աղետը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ թռիչքից մեկ րոպե անց. օդանավն ընկել է բարձրություն հավաքելիս՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա, բնակելի տների հարևանությամբ:

Դեպքի պաշտոնական պատճառները պարզվում են: