ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշան
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշանը։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանն արժանացել է պարգևի՝ «ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար»։
Արսենյանը նաև բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինի հետ։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։











