Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով
Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ Աբու Դաբի մեկնող պատվիրակության կազմում կլինեն տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ ներկայացուցիչներ։
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկնոջ գրասենյակից հայտնել էին, որ Մելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել։














