ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 21 ընտրատեղամաս է տեղափոխվել՝ ջրհեղեղի վտանգի պատճառով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 21 ընտրատեղամաս է տեղափոխվել՝ ջրհեղեղի վտանգի պատճառով, հաղորդում է CNN-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում մեկնարկել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Ամերիկացիներն ընտրում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամին և 100 սենատորից 35-ին։
Առաջին ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով ժամը 14:00-ին, վերջինները կբացվեն Ալյասկայում և Հավայան կղզիներում: Ավելի քան 57 միլիոն ամերիկացի արդեն քվեարկել է վաղաժամկետ կամ փոստով: Առաջին ընտրատեղամասերը կփակվեն Երևանի ժամանակով նոյեմբերի 4-ին՝ ժամը 03:00-ին: Այդ ժամանակ սպասվում են առաջին արդյունքները:














