ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը

18:47 • 14.11.26

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը՝ FAA-ն, վերացրել է երկրի օդանավակայաններից օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը, որը սահմանվել էր օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանումների պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սահմանափակումը չեղարկելու մասին FAA-ի օպերատիվ ծանուցումը հրապարակվել է նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 05։19-ին։

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ կապի խնդիրներն ազդել են օդային երթևեկության կառավարման մի քանի կենտրոնների վրա, և տեխնիկական մասնագետները պարզում են խափանման պատճառը։

Սահմանափակման վերացումից հետո չվերթների չեղարկումներն ու ուշացումները շարունակվում են։ FlightAware հարթակի տվյալներով, ԱՄՆ-ի ներսում, դեպի ԱՄՆ և ԱՄՆ-ից նախատեսված չվերթներից չեղարկվել է 3428-ը, ուշացել՝ 1178-ը։

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի պարզաբանմամբ՝ սահմանափակումը պայմանավորված էր օդային երթևեկության կառավարման համակարգում կապի և ռադարային տվյալների անկայունությամբ։ Նա խնդիրը կապել է հին սարքավորումների՝ տվյալներով գերբեռնվելու հետ։