Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին
Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք, այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգին։
Նա նշել է, որ այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։
«Իմ հոդվածում նշված բոլոր կարծիքների մասին իմ գործընկերները, կարող է հատվածական, բայց տեղյակ են եղել»,-նշել է նա։














