Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում․ քաղաքապետարան

12:48 • 14.11.26

Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց, հայտնել են Երևանի աղաքապետարանից։

«Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում, հայտնել են Երևանի քաղաքապետարանից»,- նշված է հաղորդագրության մեջ: