Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին չքննարկել Եվրոպայի անվտանգությունը Ռուսաստանի հետ

19:11 • 13.11.26

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին չքննարկել Եվրոպայի անվտանգությունը Ռուսաստանի հետ։ Նա նաև հայտարարել է, որ եվրոպական անվտանգության շուրջ բանակցությունների հնարավորությունն ինքնին «ռուսական թակարդ» է։

Միևնույն ժամանակ, Կալասը հաստատել է, որ լիովին պահպանում է իր ձգտումը՝ գլխավորելու ԵՄ-ի բանակցությունները Ռուսաստանի հետ և իրեն համարում է «ուժեղ բանակցող»։