Հաղթանակը կայանում է նրանում, որ ապահովվի, որ Իրանը երբեք այս կամ այն կերպ միջnւկային զինшմթերք չունենա․ Ռուբիո
Հաղթանակը կայանում է նրանում, որ ապահովվի, որ Իրանը երբեք այս կամ այն կերպ միջուկային զենք չունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ հաղթանակը կայանում է նրանում, որ ապահովվի, որ նրանք երբեք այս կամ այն կերպ միջուկային զենք չունենան։ Դա նշանակում է, որ նրանք դրա համար փող չունենան և դրա համար սարքավորումներ չունենան», - ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնում ամերիկյան Ֆեդերալիստական ընկերությունում ունեցած ելույթից հետո հնչած հարցերին։
«Ներկայումս տնտեսական վնասը, որը մենք հասցնում ենք այդ ռեժիմին, այնքան մեծ է, որ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ մենք նրանց շատ ուժեղ թուլացրել ենք», - կարծում է Ռուբիոն։
Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ չեն ձգտում միջուկային զենքի ստեղծման։














